
Դանակահարություն Վանաձորում

Հունվարի 29-ին, անչափահասների միջև վիճաբանությունը Վանաձորում ավարտվել է դանակահարությամբ: Այս մասին տեղեկացնում է Lorinews.am-ը: Նշված օրը ժամը 20:10-ին ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքում Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի սուր ծակած-կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Վանաձոր քաղաքի բնակիչ, անչափահաս, 1997թ. ծնված Պ. Ռամազյանը:
Lorinews.am-ի թղթակցի հետ զրույցում Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Բազումի քննչական բաժանմունքի պետ Վաղինակ Մարտիրոսյանն ասել է, որ դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քր. գործ՝ ՀՀ քր. Օր.-ի 112 հդվածի 1-ին մասով:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ Lorinews.am-ի