ԱԺ չորս խմբակցությունները գազի հարցով ուզում են ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով
                                    Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունները մտադիր են հանդես գալ Ռուսաստանից ներկրված գազի դիմաց Հայաստանի 300 մլն ԱՄՆ դոլարի պարտքի և գազի գնագոյացման համակարգի ուսումնասիրության նպատակով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, իրենք վաղը ԱԺ քարտուղարությունից ստորագրահավաքի ձևաթուղթ կվերցնեն և առնվազն 44 պատգամավորների ստորագրություններով կառաջադրեն ԱԺ որոշման նախագիծ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    