Բաժիններ՝

Արտասվում էին նույնիսկ անծանոթները. դիպուկահարի կրակոցից զոհված Կարենին հուղարկավորեցին Սիսիանում. news.am

Սիսիանի քաղաքային պանթենում հունվարի 31-ին զինվորական կարգով հուղարկավորեցին հայ-ադրբեջանական շփման գծի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհված 20-ամյա զինծառայող Կարեն Գալստյանին:

Հուղարկավորությանը մասնակցել է Կարենի զորամասի հրամանատարությունը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը։

«Նրա մահը բոլորի ողբերգությունն է, սա բոլորի ցավն է. սպանել են հայ զինվորի: Դրա համար եկել են շատ ծանոթ-անծանոթ մարդիկ: Ամբողջ քաղաքն ա մասնակցում թաղմանը: Տեսնում ես մարդկանց, որոնք նրան անգամ չեն ճանաչել, բայց կանգնած արտասվում են: Ծնողների, հարազատների վիճակն էլ շատ վատ է»,- NEWS.am-ին պատմել է Կարենի ընկերներից մեկը։

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031