Բաժիններ՝

Թևոսիկը չի մասնակցել եղբոր թաղմանը. news.am

Հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկը (Թևոս Սաֆարյանը) չի մասնակցել շենքի մուտքի մոտ սպանված եղբոր՝ 41-ամյա Արթուր Սաֆարյանի հոգեհանգստի արարողությանը:

ՔԿՀ լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ Թևոս Սաֆարյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», նրա առողջական վիճակը նորմալ է, բուժման ընթացքի մեջ է: Թե ինչ հիվանդության պատճառով է նա հայտնվել «Դատապարտյալների հիվանդանոցում», անձ առևանգելու մեղադրանքով կալանավորված Թևոսիկը չի ցանկանում, որ հանրությունը իմանա: Կայքին հայտնել են նաեւ, որ օրերս Թևոս Սաֆարյանը չի բացակայել «Դատապարտյալների հիվանդանոցից»:

Սովորաբար նման դեպքերում, երբ կալանավորի կամ դատապարտյալի հարազատներից մեկը մահանում է, նրանք դիմում են նախաքննություն իրականացնող մարմնին կամ ՔԿՀ ղեկավարությանը, որպեսզի թույլատրեն մի քանի ժամով դուրս գալ եւ մասնակցել հարազատի հուղարկավորությանը:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս