Բաժիններ՝

Բջջային հեռախոսները բացասաբար են ազդում կեցվածքի եւ հավասարակշռության վրա. հետազոտություն

Բջջային հեռախոսների հաճախակի օգտագործումն ստիպում է, որ մարդիկ ավելի հաճախ կռանան, թեքվեն, սկսեն դանդաղ քայլել եւ կորցնել հավասարակշռությունը: Այս մասին գրում է The Telegraph-ը` վկայակոչելով վերջերս իրականացված հետազոտության արդյունքները:

Քվինսլենդի համալսարանի մասնագետները 26 կամավորների խնդրել են քայլել առանց բջջայինի, իսկ հետո` հեռախոսով, հաղորդագրություն ուղարկելով կամ կարդալով: Նրանց տվյալները մուտքագրվել են համակարգիչ. արդյունքեում պարզվել է, որ երկրորդ դեպքում նրանց կեցվածքն ու քայլվածքը փոփոխության են ենթարկվել: Նման դեպքում լարվում են ուսերի եւ վզի մկանները, խախտվում է  հավասարակշռությունը:

Ըստ մասնագետների` այս ամենը հետագայում ազդում է ոչ միայն մարդու առողջության վրա, այլեւ նրա անվտանգության: Այդ իսկ պատճառով նրանք խորհուրդ չեն տալիս բջջային սարքերն օգտագործել քայլելու ժամանակ:

Ֆիզիոթերապեւտներն արդեն խոսում են վնասվածքի առանձին տեսակի մասին, որն  ի հայտ է գալիս հեռախոսների տեւական օգատգործման ժամանակ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս