Բաժիններ՝

Արտագնա աշխատանքի մեկնողները՝ օտարերկրացիների մասին ՌԴ օրենքի փոփոխությունների մասին (տեսանյութ). ԳԱԼԱ

Այս տարվա հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ են մտել ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին և ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները: Հիշեցնենք, խստացված ընթացակարգերի համաձայն օտարերկրյա քաղաքացիները իրավունք ունեն մնալ Ռուսաստանի Դաշնությունում ոչ ավելի, քան 3 ամիս՝ 90 օր, որից հետո պետք է լքեն երկիրը: Վերադառնալու իրավունք կստանան միայն ևս 3 ամիս հետո: Ըստ ԳԱԼԱ-ի՝ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների կարծիքով այս խստացումներից հետո ՌԴ աշխատանքի մեկնելը խիստ բարդանում է: Եվ բացի այդ, այդ փոփոխությունների արդյունքում Ռուսաստանի տարբեր քաղաքներում աշխատելը անարդյունավետ կդառնա:

«Մինչեւ հիմա գնացել աշխատել ենք, հազիվ կարողացել ենք մեր ընտանիքների գոյությունը պաշտպանել, ախր ամեն ինչ էդքան էլ հեշտ չէր, որ հիմա բարդացրել են: Մարդ գնում աշխատում է, սկզբում փող է տալիս գործիք է առնում, ինքը ապրում է դրսում, իր տոմսի ծախսերի համար է վճարում: Բայց ուշք ու միտքը տունն է, որ տասը դրամ ավել ուղարկես, էրեխեքն ապրեն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է Ազատանի բնակիչ Համլետ Իկիլիկյանը, ով 5 տարի է՝ մեկնում է ՌԴ արտագնա աշխատանքի: Հիմա արդեն, ըստ նրա, չնչին գումարներ աշխատելու հնարավորություններն են սահմանափակվում:

«3 ամսվա ես ի՞նչ պետք է աշխատեմ, որ դա բավարար լինի ինձ մեկ տարի ապրելու համար: Ախր 2 ամսվա աշխատածդ լրիվ դուրս է գալիս, էնքան ծախսեր կան, փաստաթղթեր կդասավորենք եւ այլն, հիմա, կոպիտ ասած, էնպես արին, որ մարդիկ էդ խոպանի ճամփեն մոռանան էլի»,- նշել է Համլետ Իկիլիկյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս