
«Սուտ ա ասում»․ քաղաքացիները՝ Սերժ Սարգսյանին (տեսանյութ). galatv.am

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր երկրի բարձրաստիճան ղեկավարությունը այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել զոհված զինծառայողների շիրիմներին: Այս մասին գրում է ԳԱԼԱ-ն:
Զինվորական պանթեոն են այցելել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաեւ բարձաստիճան այլ պաշտոնյաներ: Իսկ մինչ կժամաներ Սերժ Սարգսյանը Եռաբլուրի մուտքի մոտ հավաքվել էին բարձրաստիճան շատ պաշտոնյաներ: Սերժ Սարգսյանին մուտքի մոտ դիմավորեց Սամվել Ալեքսանյանը, որից հետո Ս. Սարգսյանը նրա ուղեկցությամբ մոտեցավ մյուսներին, եւ նրանք ծաղկեպսակ դրեցին իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Մանրամասներն՝ այստեղ