
Վիկտոր Յանուկովիչի ժամացույցների հավաքածուն գնահատվում է 260.000 դոլար (լուսանկարներ)

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտնի է թանկարժեք իրերի նկատմամբ իր հակումով: Մասնավորապես, նա թանկարժեք ժամացույցների մեծ հավաքածու ունի: Ուկրաինացի լրագրող Վլադ Սոդելը, ով հետևում է ուկրաինացի քաղաքական գործիչների հագուկապին, տևական ժամանակ է՝ լուսանկարում է նրանց ձեռքի ժամացույցները, ճարմանդները, հագուստը, կոշիկները, ապա փորձում է ըստ ապրանքանիշերի՝ տվյալներ հավաքել դրանց արժեքի վերաբերյալ: Սոդելին վերջին տարիներին հաջողվել է լուսանակարել Վիկտոր Յանուկովիչի թվով 8 ժամացույցներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 260 հազար դոլար: Դրանց թվում են՝ Patek Philippe, Vacheron Constantin, Breguet,IWC, Zenith, Blancpain և Porsche ապրանքանիշերի ժամացույցներ: