Մեկնարկել է ՎՍՀԴԿ համագումարը

Այս պահին Վանաձորում տեղի է ունենում ՍԴՀԿ այլևս նախկին անդամների կողմից նախաձեռնած նոր կուսակցական՝ «Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցություն» հիմնադիր համագումարը: Ինչպես հայտնի է՝ Վճռաբեկ դատարանը 2013թ. նոյեմբերին մերժել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հայցն ընդդեմ ՍԴՀԿ գործող ատենապետ Գևորգ Պերկուպեկյանի, որով պահանջվում էր չեղյալ համարել որոշումը, թե 8-րդ համագումարի ժամանակ կուսակցության ատենապետ է ընտրվել Գևորգ Պերկուպեկյանը:

Այսօր արդեն Լյուդմիլա Սարգսյանը և նախկին ՍԴՀԿ-ականները Վանաձորում կուսակցության հիմնի և ՀՀ օրհներգի ներքո անցկացնում են ՎՍԴՀԿ համագումարը: ՎՍԴՀԿ համագումարն անցկացվում է Վանաձորում «տհաճ անակնկալներից» խուսափելու համար: Լյուդմիլա Սարգսյանը հայտարարել էր, թե չի բացառում, որ իրենց Երևանում կմերժեին դահլիճ տրամադրել: Ավելի ուշ կուսակցությունը կընտրի ղեկավար կազմ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031