
Ինքնասպանություն Լոռիում. Միջին տարիքի կինը կամրջից նետվել է Դեբետ գետը. lorinews.am

Այսօր՝ հունվարի 23-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում:
Lorinews.am-ի թղթակցի փոխանցմամբ դեռևս ինքնությունը չպարզված, միջին տարիքի մի կին Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում գտնվող կամրջից իրեն Դեբետ գետն է նետել ու մահացել:
Գետը կնոջ մարմինը շուրջ 2 կմ քշել հեռացրել է տարածքից: Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի փրկարար ջոկատը՝ ջոկատի հրամանատար Արմեն Բարսեյանի գլխավորությամբ:
Մանրամասներն ու լուսանկարները՝ առաջիկայում Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի:
Մանրամասները այստեղ`