Լարված գիշեր սահմանի վրա. ադրբեջանցիները գիշերը ինտենսիվ կրակել են
Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը լարված է անցել, սահմանի երկայնքով ադրբեջանցիները ինտենսիվ կրակոցներ են հնչեցրել:
Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշել է , որ հայկական կողմից տուժածներ չկան: «Այս գիշեր կրակոցները 10 անգամ ավելացել են, իրենք գիտեն, որ մենք պատժելու ենք, դրա համար անդադար կրակել են ողջ գիշերը, մեր կողմից տուժածներ չկան»,- հայտնել է մամուլի քարտուղարը:
Մանրամասները այստեղ`