Բաժիններ՝

Այդ կինը գիշերը աղաչում, գցվում է մեքենայի մեջ, որ իբր մենակ չմնա դրսում. ՔԿԱԳ-ի պետը՝ որդու բռնաբարության մեջ կասկածվելու մասին. NEWS.am

Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ՔԿԱԳ-ի պետ Մարիամ Մինասյանը զրպարտություն է որակում իր որդու՝ բռնաբարության եւ հափշտակության համար կասկածվելու մասին լուրերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարիամ Մինասյանը:

Նա կիսում է իր ամուսնու՝ Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի կարծիքն այն մասին, որ այդ կնոջը ուղղորդում են: «Երեւի այդ կնոջը փող է պետք աշխատել, այդ ձեւով է աշխատում: Փող աշխատելու համար որեւէ մեկը ուղղորդում է, թող գտնեն ում հետ է նա կապված եւ ով է սովորեցնում այս ամեն ինչը: Զոռով, համոզելով տանում է, գնում է հասարակաց տուն, երկու ժամ անց է կացնում, հետո այլ մեքենա գալիս, իրեն տանում է, դա ցույց է տալիս, որ ինչ-որ տեղ մտածված փող են ուզում շորթել»,- ասել է Մարիամ Մինասյանը:

Նա շեշտել է որ բռնաբարության մասին խոսք չի կարող լինել, ռեստորանի տեսախցիկներն էլ ֆիքսել են, թե ինչպես իր որդուն համբուրելով, փաթաթված ներս է մտնում:  «Պետք չէ սենսացիաներ անել, ավելի լավ է թող քննությունը վերջանա, մենք պետք է այդ կնոջը դատի տանք, ինքը պետք է մարսի՞ իր արածները: Տուն, տեղ չունի, ուրիշ ի՞նչ էր սպասելի իրենից, իմ տղային ճանաչողները շատ լավ գիտեն, որ նա նման բան չէր կարող անել, ես չեմ էլ կարծում, որ էդ բոմժ կինը էն շղթան ունենա, որ իմ տղայի աչքը դրա վրա լինի, ինքը իրավաբան է, բիզնեսով է զբաղվում եւ այն ընտանիքից է դուրս եկել, որ նման բան չէր կարող անել»,- ասել է ՔԿԱԳ-ի պետը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս