Մարտի 1-ի համար՝ ոչ մի պատասխանատվություն

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ 2008թ. մարտի 1-ի 10 զոհերից Գոռ Քլոյանի մայրը` տիկին Ազատուհին, նոր է դուրս գրվել հիվանդանոցից՝ սրտի կաթված ախտորոշմամբ։ Որդեկորույս մոր սիրտն այլեւս չի դիմանում ծանր ապրումներին: Ողբերգական դեպքերից 6 տարի է անցել, սակայն որեւէ մեկը Գոռ Քլոյանին, ինչպես նաեւ 10 զոհերից որեւէ մեկի համար պատասխանատվություն չի կրել։

Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, 63 տարեկան է։ Ստիպված է պարբերաբար արտագնա աշխատանքի մեկնել որդու երկու անչափահաս երեխաններին ոտքի կանգնեցնելու համար։ Մինչ օրս Մարտի մեկի զոհերի ընտանիքները պետությունից որեւէ աջակցություն չեն ստացել։

Արդարության եւ մարտի մեկի զոհերի մեղավորների բացահայտման պահանջով զոհերի ծնողները ՀԱԿ-ի հետ միասին մտադիր են կրկին բարձրացնել Մարտի 1-ի դեպքերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031