
Ծեծի ենթարկված զինվորը ծայրահեղ ծանր վիճակում է. նրան տեղափոխել են հոսպիտալ. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասում:
Գիշերը ժամը 03:30-ի սահմաններում նշված զորամասից ծայրահեղ ծանր վիճակով, գրեթե անգիտակից, Երևանի Մուրացան փողոցի վրա գտնվող զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանը:
Զորամասում դաժան ծեծի է ենթարկվել և մարմնի վրա կան բազմաթիվ հետքեր և զորամասում, իմանալով, որ տղայի վիճակը դառնում է օրհասական, համաձայնվում են նրան տեղափոխել Երևան: Մհերը բանակ էր զորակոչվել 1 շաբաթ առաջ՝ Կենտրոնի զիմկոմիսարիատի կողմից:
Մանրամասները այստեղ`