
Արագածոտնի մարզում զինղեկը վրաերթի է ենթարկել համագյուղացուն. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ հունվարի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Կարպի գյուղի բնակիչ, 49-ամյա Հակոբ Օհանյանը իր կողմից վարած BMW մակնիշի 31 ՍՕ 509 համարանիշի ավտոմեքենայով գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 42-ամյա Հեղինե Ավագյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել Աշտարակի բժշկական կենտրոն:
Քիչ առաջ վրաերթի ենթարկվածը տեղափոխվեց Արմենիա բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ. Օհանյանը աշխատում է Կարպի գյուղի դպրոցում՝ որպես զինղեկ:
Մանրամասները այստեղ`