2013 թ-ի լավագույն դիզայներական աշխատանքները
Լավագույն դիզայներական աշխառանքներն աշխարհն ավելի լավը ու կյանքն ավելի հեշտ են դարձնում: Ամփոփելով 2013 թ-ի արդյունքները` AdMe.ru-ն ընտրել է հանճարեղ եւ համարձակ դիզայներական լուծումները ողջ աշխարհում, որոնք կարող են մեր կյանքը դարձնել ավելի վառ եւ հետաքրքիր:
Օրացույց, որը կարող է ձեզ ուրախացնել տարիներ շարունակ
Նկարչուհի Արինա Պոզդնյակը հավերժ օրացույց է պատրաստել: Հեղինակն առաջարկում է մոռանալ` ինչ օր է այսօր եւ ապրել միայն ներկայով: Այդ իսկ պատճառով էջերին միայն նկարներ են, չկա եւ ոչ մի ամսաթիվ:
Հաց-լուսամփոփ
Հաց-լուսամփոփի հեղինակը դիզայներ Յուկիկո Մորիտեն է: Դրա համար նա խմոր է հունցում եւ սովորական հաց թխում` միայն թե այն պատվում է խեժով, իսկ միջուկի փոխարեն լուսադիոդներ են տեղադրվում: Արժեքը տատանվում է 35 -50 դոլարի միջեւ` կախված չափից:
Ամենամաքուր ատամի մածուկը
Կան մարդիկ, որոնց ամենեւին չի հետաքրքրում իրենց ատամի մածուկի գույնը, հոտը, համը: Հենց այդպիսիների համար էլ ստեղծվել է «Nihilist Toothpaste» կոչվող մածուկը: Այն կարելի է ձեռք բերել համացանցի միջոցով` վճարելով 5 դոլար:
«Փափուկ լույս» լուսամփոփ
Դիզայներ Սիմոն Ֆարմբախը փափուկ լուսամփոփ է պատրաստել, որին հնարավոր է ցանկացած ձեւ տալ: Այն անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել նաեւ որպես բարձ:
Գիրի` կրծքի նմանությամբ
Որպեսզի տղամարդիկ մարզվելիս չմոռանան կանաց մասին, «Creative Communication» դիզայներական գործակալության աշխատակիցները գիրին պատրաստել են կնոջ կրծքի տեսքով: Կարելի է չուգունե կուրծք ընտրել S, M եւ L չափերի, որոնք կշռում են համապատասխանաբար 16, 24 եւ 32կգ:
Ամենագնաց մանկասայլակ
«Skoda» ավտոարտադրողն ամենագնաց մանկասայլակ է թողարկել` հատուկ հայրիկների համար:
Ուրախ ավտոմեքենա
livejournal bellman օգտատերն իր մեքնենան վերածել է գունազարդ փոխադրամիջոցի` ինտերերը զարդարելով հնարավոր բոլոր գույներով:
Ցանց-ընթերցարան
«Playoffice» դիզայներական ստուդիայի մասնագետներն ընթերցանության համար ցանց են պատրաստել, որը գրադարաններում երկրորդ հարկ է ստեղծում, որտեղ ցանկացողները կարող են զբաղվել ընթերցանությամբ: