
«Արմեն Մազմանյանը կանգնած է եղել ազգային-ազատագրական շարժման ակունքներում»

«ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի անժամանակ մահը կորուստ և ցավ է բոլորիս համար: Նրա դերը մեծ է ոչ միայն արվեստի բնագավառում. որպես երիտասարդ հայրենանվեր գործիչ՝ Արմեն Մազմանյանը կանգնած է եղել ազգային-ազատագրական շարժման ակունքներում՝ իր ներդրումն ունենալով նաև Ղարաբաղյան պատերազմի կարևորագույն հաղթանակի ձեռքբերման գործում: Իմ և Հանրային խորհրդի անունից խորապես ցավակցում եմ մտավորականի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին»:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան