Բաժիններ՝

Արտակարգ իրավիճակի դեպքում Զարուհի Փոստանջյանը ԱՄՆ-ից կվերադառնա

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի` ԱՄՆ ուսման նպատակով մեկնելու որոշումը հանկարծակի չի ընդունվել և ոչ էլ մեկ օրում: Դասընթացներն իրենից ներկայացնում են մի ծրագիր, որում էլ ներգրավվելով Զարուհի Փոստանջյանը 5 ամսով մեկնելու է ԱՄՆ:

Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Հույս ունեմ, որ Թևան Պողոսյանն իր մտադրությունը կփոխի: Եթե ինչ-որ արտառոց իրավիճակ լինի երկրում, միանշանակ` Զարուհի Փոստանջյանը հետ կգա»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը` հավելելով, որ այդ հարցը քննարկվել է կուսակցությունում, և արտակարգ իրավիճակների դեպքում Զարուհի Փոստանջյանը կգա Հայաստան: Նա նշեց, որ այդ 5 ամիսների ընթացքում էլ Զարուհի Փոստանջյանը 1-2 անգամ կգա ու կմասնակցի խորհրդարանական նիստերին»:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս