
ՅՈՒՆԻՍԵՖ-ի արշավի շրջանակում Բրյուսելում լեգոներով ամենաերկար պատը կկառուցվի

«Montblanc» ինքնահոս գրիչների արտադրության ընկերությունը Բրյուսելի գեղեցիկ արվեստների պալատում չորեքշաբթի օրվանից դպրոցականների եւ կամավորների մասնակցությամբ սկսել է 20 մետրանոց պատի կառուցումը, որի համար լեգոների 500 հազար մասնիկ կպահանջվի:
Ակցիան իրականացվում է UNICEF-ի «Signature for Good» («Ստորագրություն հանուն բարու») արշավի շրջանակում, որի նպատակը զարգացող երկրներում դպրոցների կառուցմանն աջակցելն է:
Ըստ ակցիայի կազմակերպիչների` երեխաների կողմից այդպիսի պատի կառուցումով եւս մեկ անգամ կկարեւորվի դպրոցների կառուցման անհրաժեշտությունը: