Հետաքրքիր գաղափար առաջարկելով՝ կարող եք կես միլիոն դոլար ստանալ Intel-ից
Intel ընկերությունը ձգտում է ամրապնդել իր դիրքերը՝ որպես շարժական էլեկտրոնիկայի բնագավառի առաջատար ընկերություն։ Այս ռազմավարության շրջանակներում Intel-ը ներկայացրել է իր նորարարական արտադրանքը՝ CES 2014-ը (Edison)։ Այն լիարժեք համակարգիչ է, որը տեղավորվում է SD քարտի մեջ։
Փոքրիկ համակարգչի մեջ տեղադրված է երկու միջուկանի Intel չիպ՝ 400 ՄԳհ հաճախականությամբ, LPDDR2 օպերատիվ հիշողություն, օգտագործողի համար նախատեսված ֆլեշ հիշողություն, Bluetooth և Wi-Fi մոդուլներ։ Linux օպերացիոն համակարգով աշխատող այս միկրոհամակարգչի համար շուտով կբացվի հավելվածների սեփական խանութը։
Հարկ է նշել, որ այն, ինչ դուք տեսնում եք, պարզապես սարքավորման նախատիպն է։ Իր վերջնական տարբերակում CES 2014-ը կարող է ընդունել ցանկացած ձև։ SD քարտն այս դեպքում ընտրվել է՝ համակարգչի չափսերը ցույց տալու համար։ Բացի այդ, Intel-ը չի բացառում այլ օպերացիոն համակարգերի օգտագործումը։
CES 2014-ը նախատեսված է տարբեր շարժական սարքերի համար։ Թե կոնկրետ ի՞նչ է դա նշանակում՝ Intel-ը չի պարզաբանում՝ առաջարկելով ինքնուրույն տարբերակներ առաջարկել։ Ավելին, այդ նպատակով ընկերությունը հայտարարել է մրցույթ՝ «Make it Wearable» խորագրով, որի մրցանակային ֆոնդը 1.3 միլիոն դոլար է։ Հաղթողը կստանա կես միլիոն դոլար։ Ընդ որում, պարտադիր չէ, որ մասնակիցները սարքավորումներ հորինեն։ Նրանք կարող են պարզապես առաջարկել գաղափարներ, թե ինչպես կարող է աշխատել մինի համակարգիչը։
Որպես օրինակ՝ Intel-ը ցուցադրել է փոքրիկ երեխայի հագուստի մեջ տեղադրվող համակարգիչ, որը հետևում է երեխայի վիճակին։ Մյուս համակարգիչը գտնվում է մոր բաժակի վրա և կախված երեխայի վիճակից՝ բաժակի վրա հայտնվում է ուրախ կանաչ կամ տխուր կարմիր սմայլիկ։