Բաժիններ՝

Ռուսաստանում կկառուցվեն երգող ճանապարհներ (տեսանյութ)

Զարմանալ պետք չէ։ Երգող ճանապարհը սովորական ասֆալտե ճանապարհ է, որի վրա արված են տարբեր լայնության և խորության ակոսներ։ Դրանք այնպես են հաշվարկված, որ մեքենայի ընթացքի ժամանակ ստեղծվում են տարբեր հաճախականության հնչյուններ։ Արդյունքում՝ մեքենայի վարորդը և ուղևորները լսում են կոնկրետ մեղեդի։

Առաջին երգող ճանապարհները հայտնվել են Դանիայում 1995 թվականին։ Իսկ հետո «ասֆալտոֆոնը» տարածվեց նաև այլ երկրներում։ Օրինակ, Ճապոնիայում այսօր կա ավելի քան 20 երգող ճանապարհ։

Ընդ որում, որպեսզի վարորդն անակնալի չգա, երգող հատվածից առաջ տեղադրվում են հատուկ զգուշացնող նշաններ։

Ինչպես գրում է «Российская газета»-ն, Ռուսաստանում առաջին երգող ճանապարհահատվածը կկառուցվի M-4 մայրուղու վրա վրա մոտ ապագայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս