Բաժիններ՝

«Պետք է պատրաստ լինենք առաջ գնալու…». Մազմանյանի մշտական ցանկությունը կիսատ մնաց

ԵԹԿՊԻ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել բուհի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ:

«Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում ծանր հիվանդության հետեւանքով  անժամանակ կյանքից հեռացավ 53-ամյա ռեժիսոր, Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, «ԳՈՅ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի հիմնադիր գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մազմանյանը:

Վերջին աշխատանքային օրը՝ դեկտեմբերի 28-ին, ինստիտուտի շենքում սովորական ավանդույթ դարձած շրջումը ուսանողներին ուրախացրել էր: Տարօրինակ նախախնամությամբ բոլորին խորհուրդներ էր տալիս, հարցնում առաջիկա պլանների մասին: Վերջին ռեկտորատը կարճ տեւեց: Ամանորի նախաշեմին ջերմորեն գրկեց բոլորին ու իրեն հատուկ տոնով շեշտադրեց. «Տարին բարդ ու պարտավորեցնող է  լինելու…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031