Բաժիններ՝

Վարազդատ Հարոյանի պայմանագրի հարցը կլուծվի Դուբայում. «Ռոստովի» փոխնախագահ

«Ռոստովի» փոխնախագահ Ալեքսանդր Շիկունովը «Սպորտ Էքպրեսսի» հետ զրույցում պարզաբանել է, որ ակումբն, առայժմ, մտադիր չէ բաժանվել որևէ ֆուտբոլիստի ծառայությունից: Ինչպես գրում է Armsport.am-ը, միաժամանակ, պաշտոնյան անդրադարձել է Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ պայմանագիր կնքելու հեռանկարին:

-Առայժմ, տրանսֆերային առումով, մեզ մոտ, մեծ հաշվով, լռություն է: Միակ նորեկն, ով մեզ հետ հավաքի է մեկնելու, «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանն է,-նշել է Շիկունովը:

-Նրա հետ արդեն պայմանագիր կնքվե՞լ է:

-Դեռ ոչ, բայց այդ հարցը կլուծենք տեղում, Դուբայում: Կարևորն այն է, որ մեր շարքերն, առայժմ, ոչ ոք չի լքում: Մեզ անհրաժեշտ է պահպանել ներկայիս կազմը:

-Բայց հայտնի է, որ «Ռոստովին» արգելված է նոր խաղացողների գրանցել…

-Ոչ մի սարսափելի չկա, այդ հարցը ևս կկարգավորենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս