
Արտակարգ իրավիճակ՝ «Շանթ» ռեստորանային համալիրում. կա վիրավոր (լուսանկարներ). shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ահազանգել են ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակիչ Սամվել Ղարիբյանը:
Հիվանդանոց մեկնած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները պարզել են, որ Ս. Ղարիբյանը հիվանդանոց է տեղափոխվել Ջանիբեկյան փողոցի վրա գտնվող «Շանթ» ռեստորանային համալիրից:
Դեպքի վայրում հավաքվածները պատմում էին, որ Ս. Ղարիբյանը իր կողմից վարած Volkswagen Touran մակնիշի 111 ՍՏ 65 համարանիշի ավտոմեքենայով մեծ արագությամբ Ջանիբեկյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել մուտքի դուռը, այնուհետև մտել է «Շանթ» ռեստորանային համալիրի տարածք և կոտրել բարմենի սեղանը և գույքը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: