Աշխարհում յուրաքանչյուր երրորդ մարդն ավելորդ քաշ ունի

Աշխարհում գրեթե ամեն երրորդ մարդն ավելորդ քաշ ունի կամ էլ տառապում է  ճարպակալումից: Այս մասին նշվում է Միջազգային զարգացման բրիտանական ինստիտուտի հաշվետվության մեջ:

Գիտնականների հաշվարկներով, 1980 թ-ից 2008-ն ընկած ժամանակահատվածում նման անձանց թիվն աճել է գրեթե երեք անգամ` 250 միլիոնից հասնելով  904 միլիոնի, իսկ վերջին 5  տարում ավելացել եւս 0,5 միլիարդով:

Վերլուծաբանները հիշեցնում են, որ ավելորդ քաշը կարող է առաջացնել քաղցկեղ, դիաբետ եւ սրտանոթային հիվանդություններ, հաղորդում է  Mignews-ը:

Բրիտանական ինստիտուտի մասնագետների կարծիքով` բոլոր երկրների կառավարությունները պետք է բնակչությանը պատշաճ իրազեկեն ճարպակալության վտանգների մասին , այլապես առաողջապահության վրա հետագայում ավելի շատ  միջոցներ կծախսվեն:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031