
Արդեն 12 երկիր հայտարարել է «Եվրատեսիլ-2014» -ին մասնակցելուց հրաժարվելու մասին

«РосБалт»-ի փոխանցմամբ` արդեն 12 երկիր հայտարարել է «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթին մասնակցելուց հրաժարվելու մասին: Առաջինը նման մտադրության մասին հայտարարել էին Խորվաթիան, Սլովակիան, Չեխիան եւ Լյուքսեմբուրգը: Այնուհետեւ նրանց քայլին հետեւեց Բուլղարիան՝ վկայակոչելով ֆինանսական խնդիրները: Նույն պատճառաբանությամբ մրցույթին չի կարողանա մասնակցել նաեւ Կիպրոսը;
Այս տարի Կոպենհագենում կայանալիք մրցույթին չի մասնակցի նաեւ Թուրքիան, թեեւ երկիրը չի հրաժարվում հետագա մասնակցությունից: Հովանավորներ չգտնեու պատճառով մրցույթին չեն մասնակցի նաեւ Բոսնիան եւ Հերցոգովինան, ինչպես նաեւ Սերբիան: Մոնակոն եւ Մարոկկոն նույնպես հայտարարել են, որ մրցութը տեղի կունենա առանց իրենց:
Խորվաթիան, Անդորրան եւ Լյուքսեմբուրգը որոշումը հիմնավորել են իրենց երկրներում Եվրատեսիլի նկատմամբ հետաքրքրության ցածր մակարդակով: