
Բակո Սահակյանն այցելել է Ասկերանի շրջան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 4-ին այցելել է Ասկերանի շրջան, հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Սարդարաշեն գյուղում նա հանդիպում է ունեցել համայնքի բնակիչների հետ և քննարկել առկա խնդիրներն ու իրականացվելիք ծրագրերը: Հատուկ ուշադրություն է դարձվել ջրամատակարարման բարելավմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը և զբոսաշրջության զարգացմանը:
Բակո Սահակյանը նշել է, որ կարվի հնարավորը գյուղում առկա խնդիրների լուծման ուղղությամբ` միաժամանակ կարևորելով տեղերում նախաձեռնողականության ակտիվացումը: Այցի ընթացքում Նախագահին ուղեկցել են ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: