
Վրաստանն ընդգրկվել է զբոսաշրջային երկրների լավագույն տասնյակում

Զբոսաշրջային ուղեցույցերի եւ տեղեկատուների տպագրությամբ զբաղվող բրիտանական «Rough Guides» հրատարակությունը Վրաստանն ընդգրկել է զբոսաշրջային երկրների լավագույն տասնյակում, հաղորդում է «Грузия Online»-ը: Ընդ որում, Վրաստանը ցուցակում զբաղեցնում է հինգերորդ տեղը:
Վրաստանից բացի, տասնյակում են նաեւ Եթովպիան, Մադագասկարը, Բրազիլիան, Թուրքիան, Ռուանդան, Ճապոնիան, Բուլղարիան, Մակեդոնիան եւ Ֆիլիպինները:
«Rough Guides»-ը նշում է, որ Վրաստանում զբոսաշրջիկները կարող են վայելել կովկասյան կուսական բնությունը, այցելել Թբիլիսիի պատմական պանդոկներ, սեւովյան առողջարանային գոտի, Սվանեթիի եւ Կազբեկիի հնագույն քաղաքներ: