
Լատվիան արդեն անցել է եվրոյի

2014 թ. հունվարից Լատվիան անցել է եվրոյի` դառնալով եվրագոտու 18-րդ անդամը: Սակայն այդ քայլը բնակիչների կողմից միանշանակ չի ընդունվել, հաղորդում է RT-ն:
Լատվիայի վիճակագրական բյուրոյի տվյալներով` բնակիչների 53%-ը դեմ են եվրոյի գոտու մեջ մտնելուն, եւ միայն 22%-ն է աջակցում դրան: Ներկայումս երկրում գները նշվում են երկու արժույթով` եւ եվրոյով, եւ ազգային լատով: «Երկու շաբաթվա ընթացքում մենք կարող ենք գումարը ստանալ թե եվրոյով, թե լատով, բայց մանրը պետք է վերադարձնենք միայն եվրոյով»,-ասել են խանութների աշխատակիցները: