
Ինչպե՞ս վերահսկել քաշը Նոր տարվա օրերին

ԱՄՆ Տեխասի համալսարանի գիտնականները պարզել են, որ սննդի համաչափ եւ չափավոր օգտագործումն ավելորդ քաշից չտառապող եւ նյութափոխնակության խնդիրներ չունեցող անձանց թույլ է տալիս պահպանել նորմալ քաշը:
Սննդի` նման եղանակով օգտագործումը, ըստ դիետոլոգների, նախաճաշի կամ ճաշի ընդհանուր «էներգաբյուջեից» հանում է մոտ 100 կալորիա:
Հետազոտությունների ժամանակ մասնագետները հետեւել են 36 անձանց, որոնց թվում եղել են նաեւ ավելորդ քաշով տառապողներ: Սկզբում կամավորներին խնդրել են ուտել դանդաղ, իսկ փորձարկումների երկրորդ շրջանում` արագ:
Ճաշի ժամանակահատվածի ձգումը հանգեցրել է էներգիայի նկատելի նվազման` նորմալ քաշով անձանց մոտ, սակայն ավելորդ քաշով տառապողների դեպքում դա որեւէ ազդեցություն չի ունեցել:
Արդյունքները ցույց են տվել, որ նորմալ քաշով մարդիկ, երբ վերահսկում են իրենց սնվելը եւ չափավոր ու դանդաղ են ուտում, առնվազն 100 կալորիա են կորցնում: Ավելորդ քաշով տառապողների մոտ, սակայն, նման արդյունք չի նկատվում: