Բաժիններ՝

Պատերազմի հայեցակարգը հնացել է փոխկապակցված աշխարհում. Դալայ լամա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Դալայ լամա Տենզին Գյացոն հայտարարել է, որ պատերազմի հայեցակարգը հնացել է, քանի որ աշխարհը գնալով դառնում է ավելի փոխկապակցված: Դալայ լաման ընդգծել է, որ իրենք, ոչնչացնելով «հակառակորդին», անխուսափելիորեն ոչնչացնում է իրենք իրենց.

«Պատերազմները հազարամյակների ընթացքում եղել են մարդու պատմության մասնիկը: Պատերազմի հիմքում ընկած է մարդկանցի յուրայինի ու օտարի տարանջատելը, այն սխալ կարծիքը, որ հաղթել կարելի է` միայն հակառակորդին պարտության մատնելով: Սակայն ներկայումս իրավիճակը փոխվել է, մեր աշխարհը գնալով դառնում է ավելի փոխկապակցված:

Դրա համար էլ մենք, ոչնչացնելով հակառակորդին, անխուսափելիորեն ոչնչացնում ենք ինքներս մեզ: Այդպիսով, հնացել է պատերազմի հայեցակարգը: Մենք կարող ենք փոխել աշխարհը` հենվելով ոչ թե բռնի ուղու, այլ` մարդկանց բարի կամքի վրա: Եթե մենք սկսենք հարգել հարևաններին և մյուս բոլոր անձանց, ապա այլևս չեն լինի պատերազմներ:

Չնայած մենք բոլորս ունենք կրոնական տարբեր համոզմունքներ, տարբեր գաղափարախոսություններ, պետական տարբեր համակարգեր` այնուամենայնիվ, մենք հանդիսանում ենք միջազգային հանրության մասնիկը: Իսկ դա նշանակում է, որ պետք է լրջորեն մտածել այլոց բարօրության մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031