Իրանի ու «Վեցյակի» փորձագետները հանդիպել են Ժնևում

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր Ժնևում մեկնարկել է փորձագետների մակարդակով Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների երրորդ փուլը: Դրա նպատակը նախորդ ամիս կողմերի միջև ձեռք բերված համաձայնագրի ի կատար ածման մեխանիզմի քննարկումն է:

Իրանական պատվիրակությունը գլխավորում է Իրանի ԱԳՆ-ի` քաղաքական ու միջազգային հարցերով բաժնի պետ Համիդ Բաեդինեջադը: Պատվիրակության մեջ են մտնում միջուկային, բանկային, նավթային ու տրանսպորտային ոլորտների փորձագետներ:

«Վեցյակի» պատվիրակությունը գլխավորում է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին էշթոնի տեղակալ և օգնական Սթիվեն Կլեմենտը: Դեկտեմբերի 22-ին Էշթոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ և պայմանավորվել է ամանորյա արձակուրդներից հետո շարունակել Իրանի ու «Վեցյակի» միջև տեխնիկական բանակցությունները:

Ավելի վաղ` դարձյալ այս ամսին, Իրանն ու «Վեցյակը» Ժնևում անցկացրել էին քառօրյա բանակցությունները, որոնք, սակայն, որևէ արդյունքի չէին հանգեցրել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031