Դատարանը քննում է Շանթ Հարությունյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին քննիչի միջնորդությունը

Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում է Շանթ Հարությունյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին քննիչի միջնորդությունը: Շ. Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ միջնորդության քննությունն ավարտվել է, և այժմ դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ, հեռացել է խորհրդակցության սենյակ:

Նշենք, որ Շ. Հարությունյանը անազատության մեջ է նոյեմբերի 5-ից:

Նույն դատարանում մեկ ժամ ուշացումով սկսվել է նաև նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի հետ կալանավորված մյուս անձանց՝ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին քննիչի միջնորդության քննությունը:

Մանրամասները՝ առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս