
Ամերիկյան նավատորմը պատրաստվում է համալրվել վառելիքի կարիք չունեցող ստորջրյա սարքերով

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերը պատրաստվում են համալրվել Slocum Gliders ստորջրյա սարքերով, որոնցում նախատեսված չէ մարդու առկայություն: Դրանք չունեն նաև վառելիքի կարիք և տեղաշարժվելու համար օգտագործելու են օվկիանոսային հոսանքները:
Օգտագործելով «հիդրալվիկ լողունակությունը» ստորջրյա սարքը կարող է կարգավորել իր տեսակարար կշիքը, ինչը նրան հնարավորություն կտա օվկիանոսային հոսանքի ներսում կարգավորել սեփական ընկղմվածության խորությունը:
Նրա տեղաշարժման արագությունը կազմում է 1 մղոն/ժամ: Այդպիսի 150 սարքի ստեղծման համար ծախսվել է 56 միլիոն դոլար: Դրանց նշանակությունը կայանում է ջրային միջավայրի հետազոտման մեջ, ինչը վերաբերում է նաև չափիչ սարքերի աշխատանքի արդյունավետությունը ստուգելուն:
Բացի այդ, ամերիկյան ծովայինները հուսով են, որ Slocum Gliders-ը պատերազմի դեպքում կօգնի հայտնաբերել ստորջրյա ականները և թշնամական սուզանավերը, ինչը հնարավորություն կտա անվտանգ դարձնել ամերիկյան նավերն ու դրանց անձնակազմերը: