Բաժիններ՝

Ուժգին պայթյուն Բեյրութում

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում այսօր ուժգին պայթյուն է գրանցվել: Բեյրութի արևմտյան Այն էլ-Մըրեյսե թաղամասում պայթեցվել է ռումբով բեռնված ավտոմեքենա:

Պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը վնասել է բազմաթիվ ավտոմեքենաներ: Նշվում է, որ տվյալ շրջանում կամ նրան մոտ են գտնվում Ներգաղթյալների նախարարությունը, հասարակական շենքեր, հյուրանոցներ ու առևտրի կենտրոններ:

Նախնական տվյալներով՝ կան զոհեր ու վիրավորներ: Պայթյունից հետո դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ ու շտապօգնության մեքենաներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031