Ըստ Շանթ Հարությունյանի՝ Թուրքիան և Ռուսաստանն իր նկատմամբ հատուկ օպերացիա են իրականացրել

«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 24-ից 20:00-ից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: «Ինքը դիմումի մեջ գրել է, որ Թուրքիան և Ռուսաստանն իր նկատմամբ հատուկ օպերացիա են իրականացրել»,- հավելեց Գ. Ղլեչյանը:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը ձերբակալվել էր նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերից հետո: Ապա դատարանը որոշում էր կայացրել նրան կալանավորելու մասին: Շ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Ըստ մեղադրանքի, Շանթ Հարությունյանը ձեռքին եղած փայտե մահակով մի քանի հարվածներ է հասցրել ոստիկանության Երևանի քաղաքի վարչության երկրորդ բաժանմունքի պետ Էդգար Ալեքսանյանի մարմնի տարբեր մասերին: Շ. Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը այս մեղադրանքը անօրինական և անհիմն է համարում: Պաշտպանի խոսքով՝ ոստիկանը քաղաքացիական հագուստով է եղել և չի ներկայացել:

Տեսանյութեր

Լրահոս