Վաղն Անկարայում կհրապարակվի 1980 թվականի ռազմական հեղաշրջման գործով դատավճիռը
Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի փոխանցմամբ՝ վաղըն Անկարայում հրապարակվելու է 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման գործով դատավճիռը:
Տվյալ գործով անցնում են այդ հեղաշրջման կազմակերպիչներ, տվյալ ժամանակ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենը, ով հեղաշրջման արդյունքում դարձավ երկրի նախագահ և տվյալ ժամանակ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Թահսին Շահինքայան:
Ռազմական հեղաշրջման մյուս կազմակերպիչները մահացած են: Սեպտեմբերի 12-ի հեղաշրջման գործով դատավարությունը մեկնարկել է 2012 թվականի ապրիլի 4-ին: Հանրապետական դատախազ Սելչուք Քոջամանը հոկտեմբերի 25-ի դատական նիստում պահանջել է 1917 թվականին ծնված Քենան Էվրենին և 1925 թվականին ծնված Թահսին Շահինքայային դատապարտել ցմահ ազատազրկման: