Բաժիններ՝

Վրաստանում Ստալինի արձանը կանգնեցնելը կհանգեցնի 1000 լարի տուգանքի

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի տարածքում՝ հասարակական վայրերում, ասենք Իոսիֆ Ստալինի հուշարձանի տեղակայման համար նախ զգուշացնելու են, ապա պատժելու են 1000 լարի (մոտ 580 դոլար) տուգանքով:

Նույնը վերաբերում է համապատասխան որոշման առկայության դեպքում Ստալինի արձանը չապամոնտաժելու կամ ապամոնտաժմանը խոչընդոտելու դեպքում: Համապատասխան ուղղումները Վրաստանի խորհրդարանը կատարելու է «Ազատության խարտիայում»: Ուղղումների հեղինակներն են Լևան Բերձենիշվիլին ու Թամար Կորձայան:

Հարցը չի վերաբերում միայն Ստալինի հուշարձաններին ու կիսանդրիներին, այն վերաբերում է նաև բոլոր կոնկրետ կամ վերացական սուբյեկտներին, որոնք ունեն կոմունիստական ու ֆաշիստական պաշտամունքային ու քարոզչական խորհրդանիշներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031