Բաժիններ՝

Առողջապահության նախարարությունը պատգամավորից հիմնավորված փաստեր է ակնկալում

«Առավոտ» օրաթերթում դեկտեմբերի 19-ին հրապարակված «Պետական պատվեր, թե համակարգված ատկատ» խորագրով հոդվածի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին` հոդվածում տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ հիմնավորված փաստեր ներկայացնելու հարցով:

Առողջապահության նախարարությունը լիահույս է, որ հարգարժան պատգամավորը հերքում կտպագրի կամ կներկայացնի հիմնավոր փաստեր «կոռուպցիոն երևույթների» վերաբերյալ: Այլապես նախարարությունը ստիպված կլինի իր պատիվն ու բարի համբավը պաշտպանելու համար ապատեղեկատվություն տարածող պաշտոնատար անձին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու պահանջ ներկայացնել` օգտագործելով օրենսդրությամբ ամրագրված բոլոր եղանակները, այդ թվում` դատական:

Այս հարցում նախարարությունը փորձում է ցուցաբերել կառուցողական մոտեցում` ակնկալելով կառուցողական քննադատություն, այլ ոչ թե «ըստ ներքին շրջանառության ինֆորմացիայի» տարածում:

ՀՀ Առողջապահության նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031