Ադրբեջանական SOCAR-ը գնել է հունական DESFA գազաբաշխիչ ընկերության բաժնետոմսերի 66 տոկոսը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 21-ին Աթենքում տեղի է ունեցել ադրբեջանական SOCAR-ի կողմից հունական DESFA գազաբաշխիչ ընկերության գնման մասին պայմանագրի ստորագրման արարողությունը:

 SOCAR-ը գնել է հունական DESFA  ազգային գազաբաշխիչ ընկերության բաժնետոմսերի 66 տոկոսը: Ստորագրման ժամանակ հայտարարվել է, որ DESFA ընկերության բաժնետոմսերի գնումն ունի մեծ կարևորություն Եվրոպայի էներգետկ անվտանգության ապահովման հարցում Ադրբեջանի դերակատարության բարձրացման, ինչպես նաև Հունաստանում օտար ներդրումների ներգրավման տեսանկյունից:

Հիշեցնենք, որ այս գործարքը պետք է կնքվեր դեռ օրեր առաջ, սակայն այն ժամանակ ԶԼՄ-ները հաղորդեցին, որ ռուսական «Գազպրոմը» խափանել է այս գործարքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031