Բաժիններ՝

Իլհամ Ալիևը նախիջևանյան նորաստեղծ բանակի հրամանատարին նշանակել է պաշտպանության փոխնախարար

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր նախիջևանյան բանակի հրամանատար Քերեմ Մուսթաֆաևին նշանակել է Ադրբեջանի պաշտպանության փոխանախարարի պաշտոնում: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը:

Նախագահի մեկ այլ հրամանով՝ նշանակվել է ևս մեկ փոխնախարար. գեներալ-մայոր Գորհմազ Գարաևը կատարելու է ՊՆ-ի նյութա-տեխնիկական ապահովման Գլխավոր վարչության պետի գործառույթները:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևի երեկվա հրամանով՝ Նախիջևանում տեղակայված 5-րդ բանակային կորպուսի հիման վրա ստեղծվել է առանձին համազորային բանակ, որի հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Մուսթաֆաևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031