Անդրիաս Ղուկասյան. Ընդդիմությունը ծախված է. «Ա1+»

«Ա1+»-ի այն հարցին, թե քաղաքական ի՞նչ փոփոխություններ եք ակնկալում, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը պատասխանել է՝ արտահերթ ընտրություններ. «Այսօր Սերժ Սարգսյանը ուժեղ է ոչ թե Հանրապետական կուսակցության շնորհիվ, այլ որ ընդդիմությունը ծախված է: ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» ժամանակին ասում էին, թե մենք կգնանք ԱԺ`ժողովրդի շահերը պաշտպանելու: Այսօր դա այդքան էլ իրական չէ, միակ ելքը մանդատները վայր դնելն է ու ստիպելն է, որ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Բայց այսօր ընդդիմությունը դա էլ չի անում`կամ հիմար են, կամ շահարգրռված՝ իրենց մանդատներով»,- հավելել է նա:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031