
Լիտվայի նախագահը ներկա չի գտնվի Սոչիի օլիմպիական խաղերին

Լիտվական Delfi լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հրաժարվել է ներկա գտնվել Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողակարգին: Գրիբաուսկայտեն իր որոշումը պատճառաբանել է Ռուսաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետ իր անհամաձայնությամբ.
«Ստեղծված իրավիճակում, երբ ակնառու է մարդու իրավունքների խախտումը, ինչպես նաև արևելյան գործընկերների, այդ թվում նաև Լիտվայի հանդեպ վերաբերմունքն ու պահվածքը, Լիտվայի դեմ սահմանված պատժամիջոցները, ես քաղաքական հնարավորություն չեմ տեսնում՝ ներկա գտնվելու համար Սոչիի խաղերին»:
Սոչի մեկնելուց արդեն իսկ հրաժարվել են Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի ու Մոլդովայի նախագահները: