Պուտինն անարդյունավետ է համարում ԱՄՆ-ի կողմից Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ սահմանելը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հակաարդյունավետ է համարում Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցներ սահմանելը, սակայն հուսով է, որ Իրանի միջուկային ծրագրի կարգավորման գործընթացում կգրանցվի առաջընթաց:

Պուտինն ընդգծել է, որ նոր պատժամիջոցներ սահմանելը չի հանգեցնի որևէ լավ բանի՝ կապված խնդրի կարգավորման հետ: Պուտինը հավելել է, որ դեռ չգիտի, թե երբ կայցելի Իրան, սակայն խոստացել է օգտվել ստացած հրավերից:

Անդրադառնալով Իրանի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վերջին կոշտ հայտարարություններին՝ Պուտինը նշել է, որ դա վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը հետքայլ է կատարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031