
Ստամբուլի ոստիկանության ղեկավարը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանության ղեկավար Հուսեին Չափքինը պաշտոնանկ է արվել՝ կապված այն տեղեկատվությունը թաքցնելու համար, որ թուրք նախարարների որդիները և գործարարները ներքաշված են կոռուպցիայի մեջ:
Ստամբուլյան ոստիկանությունն այդ մասին տեղյակ է եղել մեկ տարի առաջ: Այս շաբաթ թուրքական ոստիկանությունը հատուկ գործողություն է ձեռնարկել մի շարք քաղաքներում, այդ թվում նաև Ստամբուլում ու Անկարայում, ինչի արդյունքում ձերբակալել է 52 մարդու, այդ թվում նաև գործարարների ու նախարարների որդիների:
Սրանից առաջ իրենց պաշտոններին հրաժեշտ են տվել Ստամբուլյան ոստիկանության հինգ բարձրաստիճան ներկայացուցիչներ: