Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպարտամենտը հերքել է այն լուրը, թե համաձայնվել է Ասադի լիազորությունների երկարաձգմանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում մի շարք ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, որ Արևմուտքը համաձայնվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի լիազորությունների երկարաձգմանը:

Սրանից առաջ մի շարք ԶԼՄ-ներ, վկայակոչելով սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին, հայտնել էին, որ Արևմտյան երկրների ներկայացուցիչները հաշտվել են նրա հետ, որ Ասադը մոտ ժամանակներս մնալու է իշխանության ղեկին, և որ խաղաղության բանակցությունների միջոցով  չի հաջողվի նրան համոզել լքել զբաղեցրած պաշտոնը:

Դրա հետ կապված՝ Մարի Հարֆը հայտարարել է. «Այդ հաղորդագրությունն ամբողջովին ստահոդ է: Կտրականապես: Մենք վաղուց ենք բարձրաձայնել մեր դիրքորոշման մասին, և այն չի փոխվել. Ասադը պետք է հեռանա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս