Փեսան փորձել է հրկիզել տան տանիքը. Հարևանները կանխել են
Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին էր դիմել 1967 թ. ծնված Գոհարիկ Դ.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, փեսան` 1983 թ. ծնված Գագիկ Կ.-ն, օգտվելով այն հանգամանքից, որ իրենք տանը չեն` փորձել է հրկիզել իրենց տան տանիքը, որը կանխվել է հարևանների կողմից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 14.10-ին, Գագիկ Կ.-ն Գյումրի քաղաքի շուկայից բերման է ենթարկվել բաժին:
Գագիկ Կ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: