Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում թագավորին քննադատելու համար ակտիվիստին դատապարտել են մտրակի 300 հարվածի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայում քաղաքական ակտիվիստ Օմար ալ-Սաիդին դատապարտել են 4 տարվա ազատազրկման և մտրակի 300 հարվածի: Այս մասին հայտարարել է Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների սաուդյան ասոցիացիան (ACPRA), որի անդամներից է ալ-Սաիդը:

ACPRA-ի ներկայացուցիչների խոսքերով՝ ալ-Սայիդին նման պատժի են դատապարտել նրա կոչերի համար, որոնցում պահանջվում էր երկրում սահմանափակել բացարձակ միապետությունը: Բացի այդ, ACPRA-ն ոչ վաղ անցյալում քննադատել էր իշխող դինաստիային՝ մարդու իրավունքները չպահպանելու համար:

ACPRA-ի տվյալներով՝ դատական փակ գործընթացի ժամանակ մեղադրյալը չի ունեցել փաստաբան: Ալ-Սաիդն այս տարի դարձավ ACPRA-ի արդեն չորրորդ ակտիվիստը, ում բանտ են նստեցնում: Իրավապաշտպանների տվյալներով՝ ընդհանուր առմամբ, Սաուդյան Արաբիայում հաշվվում է մոտ 30.000 քաղբանտարկյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս