Բաժիններ՝

Զանգվածային ոչնչացման զենքի արտադրությունը չի մտնում Իրանի ազգային շահերի թվում. Ռոուհանի

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Թեհրանում տեխնոլոգների ու հետազոտողների հանրապետական փառատոնի բացման ժամանակ հայտարարել է, որ Իրանի պաշտպանական դոկտրինը հիմնված չէ զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) արտադրման վրա՝ ներառյալ միջուկային զենքը:

Ռոուհանին, վկայակոչելով միջուկային զենքի ստեղծման վերաբերյալ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի խոսքերը, ընդգծել է, որ Իրանը չի իրականացնում միջուկային զենքի ստեղծման հետ կապված հետազոտություններ: Ռոուհանիի խոսքերով՝ ԶՈԶ-ի արտադրությունը չի մտնում Իրանի ազգային շահերի թվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031