
Բելառուսը պատրաստ է ամեն տիպի քայլեր ձեռնարկել ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսը պատրաստ է ամեն տիպի քայլեր ձեռնարկել ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Այս մասին այսօր Մինսկում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ընդունելով Ֆրանսիայի, Իսպանիայի ու Նիդերլանդների երկրների դեսպաններին.
«Դուք գիտեք, որ մեր հանդեպ չեն կարող հավակնություններ ունենալ հարաբերությունների կարգավորման պլան: Բելառուսը պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորման պլանում ամեն տիպի գործողություններ ձեռնարկելուն»:
Նշվում է, որ ԵՄ-ի ու Բելառուսի հարաբերությունները վերջին տարիներին եղել են ոչ միանշանակ: ԵՄ-ը հարաբերությունների կարգավորման հարցում նախապայման է դնում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Բելառուսն իր հերթին պնդում է, որ երկրում քաղբանտարկյալներ չկան: